18:04  ,  8 հոկտեմբերի, 2019

Ալեքս Ֆերգյուսոնի թեկնածուն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին:

Dailymail-ի հաղորդմամբ՝ Ֆերգյուսոնը կարծում է, որ միայն Ալեգրին կարող է «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս բերել ստեղծված իրավիճակից և տեղ ապահովել ակումբի համար մրցաշարային աղյուսակի առաջին հնգյակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուլշերը վայելում է ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքի և փոխնախագահ Էդ Վուդվորդի վստահությունը։ Նրանք հասկանում են, որ թիմն անցումային փուլում է, նոր նախագծի ամբողջացման համար կպահանջվի ժամանակ, բացի այդ թիմի առանցքային խաղացողներ այժմ վնասվածքներ ունեն։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում