Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հոկտեմբերի 3-ին հերթական հանդիպումներն անցկացրեցին G, H, J, K, L խմբերի թիմերը:
Իտալական «Ռոման» ոչ ոքի խաղաց ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Ռոմայից» գոլի հեղինակ դարձավ Լեոնարդո Սպինազոլան, իսկ ավստրիական թիմի կազմից աչքի ընկավ Մայքլ Լինդելը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը:
Միաժամանակ ընթացող «Ալմկար» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
G խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2:1
«Ֆեենորդ» (Հոլանդիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:0
H խումբ
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 0:3
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Էսպանյոլ» (Իսպանիա)՝ 0:1
I խումբ
«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 1:1
«Ալեքսանդրիա» (Ուկրաինա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:1
J խումբ
«Վոլֆսբերգեր» (Ավստրիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)՝ 1:1
K խումբ
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 0:1
«Բրագա» (Պորտուգալիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 2:2
L խումբ
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:0 (տեսանյութ)
«Աստանա» (Ղազախստան) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 1:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում