22:53  ,  25 սեպտեմբերի, 2019

«Ռոման» պարտություն կրեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Ատալանտային»: Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով:

«Ատալանտայի» առաջին գոլը խաղի 71-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան: Իր թիմի հաղթանակն 90-րդ րոպեին ամրագրեց Մարտեն Դե Ռոնը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին:

«Ռոման» այժմ 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Ատալանտան» 10 միավորով երրորդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:2

Դուվան Սապատա, 71, Մարտեն Դե Ռոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում