Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում «Կոլչեսթեր Յունայթեդից» պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ իր թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ է ունենալու:
«Անակնկալ պարտություն կրեցինք, սակայն պետք է արժանին մատուցել «Կոլչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին: Իրոք, նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին: Մենք պարտվեցինք 11 մետրանոց հարվածաշարում, իսկ երբ բանը հասնում է այդտեղ, ամեն ինչ կարող է պատահել:
Ձմռանը «Տոտենհեմը» մեծ ձեռքբերումներ է ունենալու: Մեզ նոր ուժեր են հարկավոր»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Daily Sport-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը», պարտություն կրելով «Կոլչեսթեր Յունայթեդից», դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում