22:10  ,  25 սեպտեմբերի, 2019

Էվրա. Մարդիկ սկսել են ծիծաղել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին ակումբի անհաջող մրցելույթների մասին:

«Մարդիկ սկսել են ծիծաղել մեզ վրա, սակայն նախկինում նրանք վախենում էին մեզանից: Միայն կարող եմ ասել, որ նրանք, ովքեր մեր կողքին չեն պարտությունների ժամանակ, պետք է մեր կողքին չլինեն նաև հաղթանակների ժամանակ:

Վստահ եմ, որ շատ շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է գալու այս վիճակից և սկսելու է հաղթանակներ տանել»,- Էվրայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում