00:54  ,  24 սեպտեմբերի, 2019

Սարգիս Ադամյանն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Հոֆենհայմում»՝ նորամուտը նշելով Բունդեսլիգայում

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց գերմանական «Հոֆենհայմում», որը Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում մրցում էր «Վոլֆսբուրգի» հետ:

Ադամյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին՝ նորամուտը նշելով Բունդեսլիգայում։

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Հոֆենհայմը» 5-րդ տուրից հետո 5 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում:

Հիշեցնենք, որ 26-ամյա Ադամյանն ամռանը երեք տարվա պայմանագիր էր կնքել «Հոֆենհայմի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով