11:50  ,  14 սեպտեմբերի, 2019

Ալեգրի. Չեմ ափսոսում, որ հեռացել եմ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի չեմպիոնից հեռանալու դրդապատճառների, նաև թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«5 տարի աշխատելուց հետո եկել էր ժամանակը, որ ինձ արձակուրդ էր հարկավոր: Հնարավոր է՝ ակումբի ղեկավարությունը դա հասկացել էր ավելի վաղ, քան ես: Այնուամենայնիվ, ես շարունակում եմ լավ հարաբերություններ ունենալ «Յուվենտուսի» նախագահի հետ: Չեմ ափսոսում, որ հեռացել եմ «Յուվենտուսից»:

Ռոնալդուն 34 տարեկան է, սակայն հրաշալի մարզավիճակում է գտնվում: Կարծում եմ, որ դեռ երկար տարիներ Ռոնալդուն բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրելու»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Ալեգրին:

Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին: Ալեգրիի գլխավորությամբ «Յուվենտուսը» 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ՝ երկրի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս