12:40  ,  14 սեպտեմբերի, 2019

Էտո՛Օ. Կցանկանայի, որ Մոուրինիոն մարզեր «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛Օ-ն խոսել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին:

«Մոուրինիոն աշխարհի լավագույն մարզիչն է: Երբ ես հայտարարեցի իմ կարիերան ավարտելու մասին, նա առաջինն էր, ով շնորհավորեց ինձ: 

Կցանկանայի, որ Մոուրինիոն զբաղեցներ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը»,- Էտո՛Օ-ի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Սամուել Էտո՛Օ-ն Մոուրինիոյի գլխավորությամբ հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English