Մադրիդի «Ռեալի» 19-ամյա կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացնելու տպավորությունների մասին:
«Հավաքականում հանդես գալը նպատակ էր ինձ համար, որին ես կարողացա հասնել: Իմ երազանքն իրականություն դարձավ: Այժմ պետք է վերադառնամ «Ռեալ» և մեծ աշխատանք կատարեմ, որպեսզի կրկին հրավեր ստանամ հավաքականի գլխավոր մարզիչի կողմից:
Ուրախ եմ հավաքականում իմ դեբյուտային հանդիպումն անցկացնելու առթիվ, սակայն գոհ չեմ այն արդյունքից, որը գրանցեցինք»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Պերուին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում