Վինիսիուս. Երազանքս իրականություն դարձավ

14:33   12 սեպտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» 19-ամյա կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացնելու տպավորությունների մասին:

«Հավաքականում հանդես գալը նպատակ էր ինձ համար, որին ես կարողացա հասնել: Իմ երազանքն իրականություն դարձավ: Այժմ պետք է վերադառնամ «Ռեալ» և մեծ աշխատանք կատարեմ, որպեսզի կրկին հրավեր ստանամ հավաքականի գլխավոր մարզիչի կողմից:

Ուրախ եմ հավաքականում իմ դեբյուտային հանդիպումն անցկացնելու առթիվ, սակայն գոհ չեմ այն արդյունքից, որը գրանցեցինք»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Պերուին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։