21:58  ,  7 սեպտեմբերի, 2019

Միհրան Հարությունյանը հաջորդ մենամարտը MMA-ում կանցկացնի հոկտեմբերին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում երրորդ հաղթանակից հետո հայտնել է հաջորդ մենամարտի ժամկետը։։

«3-0-0։ Հաջորդ մենամարտը կլինի արդեն հոկտեմբերին։ Շնորհակալ եմ բոլորին, շարժվում ենք առաջ։

Հ․Գ․ Համեստ հաղթանակը ցանկանում եմ նվիրել վերջերս կյանքից հեռացած իմ եղբայր Արմանի  հիշատակին։

Հ․Գ․Գ․ Նաեւ այս իմ եղբար @rulles____k_g_v –ի ծննդյան օրն է։ Այս հաղթանակը նույնպես քո պատվին է»,- գրել է Միհրան Հարությունյանը։

Ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ մենամարտում Միհրան Հարությունյանը հաղթել էր խեղդող հնարքով, ժամանակից շուտ՝ 1 րոպե 18 վայրկյանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս