13:47  ,  5 սեպտեմբերի, 2019

Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Դուբլին

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Իռլանդիայի և Իսլանդիայի Մ-21 հավաքականներին։

Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն ժամանել է Դուբլին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղը նախատեսված է Իռլանդիայի մայրաքաղաքի «Թալահթ» ստադիոնում՝ սեպտեմբերի 6-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Իսլանդիա-Հայաստան խաղը սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» ստադիոնում, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն իր տրամադրության տակ ունի 20 ֆուտբոլիստ․

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան, «Դոնաու», Վիեննա (Ավստրիա)

Գրիգոր Մաթևոսյան, «Ուրարտու»

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»

Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան, «Ուրարտու»

Հովհաննես Նազարյան, «Նոա»

Արման Մկրտչյան, «Լոռի»

Արթուր Խաչատրյան, «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ» (Գերմանիա)

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ»

Էրիկ Վարդանյան, «Ուրարտու»

Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա)

Արամ Խամոյան, «Արարատ-Արմենիա»

Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»

Էդգար Մովսիսյան, «Նոա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ» (Գերմանիա)

Առլեն Ծատուրյան, «Շիրակ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում