Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Հոլանդիայի հետ հանդիպման մասին:
«Հոլանդիայի հավաքականը շատ արագ ու հարձակողական ֆուտբոլ է խաղում: Հավասար թիմերի պայքար է լինելու, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է 33-ամյա դարպասապահը:
Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում