23:40  ,  2 սեպտեմբերի, 2019

UFC-ն հաստատել է Նուրմագոմեդովի և Պուարյեի մենամարտի օրն ու ժամը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեի հետ կմենամարտի սեպտեմբերի 7-ին, հայտնում է Риа Новости-ն:

Աբու Դաբիում տեղի ունենալիք մենամարտում 30-ամյա Նուրմագոմեդովը կփորձի պաշտպանել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ Դասթինի հետ մենամարտում կարող է կորցնել ամեն ինչ: Նուրմագոմեդովի համար Պուարյեի հետ սպասվող մենամարտն ամենաեկամտաբերը կդառնա մարզիկի կարիերայում:

Image result for khabib vs dustin

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում