13:50  ,  7 օգոստոսի, 2019

Նուրմագոմեդով. Դասթինի հետ մենամարտում կարող եմ կորցնել ամեն ինչ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է ամերիկացի Դասթին Պուարյեի հետ սպասվող մենամարտի մասին:

«Ամենայն լրջությամբ եմ պատրաստվում այս մենամարտին: Շատ լավ հասկանում եմ, որ Դասթինի հետ մենամարտում կարող եմ կորցնել ամեն ինչ: Ոչ ոք չգիտի, թե սեպտեմբերի 7-ին ինչ տեղի կունենա ռինգում»,- Риа Новости-ի հաղորդմամբ՝ ասել է ռուս մարզիկը:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Դասթին Պուարյեի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում: 30-ամյա Նուրմագոմեդովը մենամարտում կփորձի պաշտպանել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում