Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մարզաշապիկին փակցնել Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը:
Marca-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն չի ցանկացել տարբերվել թիմի մյուս ֆուտբոլիստներից:
Իտալիայի առաջնության լավագույն դարպասապաի, պաշտպանի, կիսապաշտպանի ու երիտասարդ ֆուտբոլիստի տարբերանշաններով խաղադաշտ են դուրս եկել համապատասխանաբար Սամիր Հանդանովիչը, Կալիդու Կուլիբալին, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Նիկոլա Ձանյոլոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում