10:13  ,  2 սեպտեմբերի, 2019

US Open․ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ եւ պարտություն կրեց առաջին երկու սեթերում՝ 4։6, 5։7։

Երրորդ սեթում 1։2 հաշվի ժամանակ Ջոկովիչը ձախ ուսի վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել մրցախաղը, որը տեւեց 1 ժամ 46 րոպե։ Ջոկովիչը պաշտպանում էր անցած տարի նվաճած տիտղոսը։

Քառորդ եզրափակիչում Սթեն Վավրինկայի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որն առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նա պարտության էր մատնել գերմանացի Դոմինիկ Կյոպֆերին՝ 3:6, 6:3, 6:2, 7:6 (7:2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում