Անգլիայի առաջնության չորրորդ տուրում տեղի ունեցավ Հյուսիսային Լոնդոնի դերբին։ «Արսենալը» հյուրընկալեց «Տոտենհեմին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։ Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 40-րդ րոպեին 11 մետրանոցից կրկնապատկեց «Տոտենհեմի» առավելությունը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը կրճատեց հաշվի տարբերությունը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ 67-րդ րոպեին փոխարինեց Ալեքսանդր Լյակազեթին։
71-րդ րոպեին իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը՝ 2։2։
«Արսենալը» 7 միավորով 5-րդ տեղում է, «Տոտենհեմն» ունի 5 միավոր եւ 9-րդն է։
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2։2 (տեսանյութ)
Ալեքսանդր Լյակազեթ, 45+2, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 71 - Կրիստիան Էրիկսեն, 10, Հարի Քեյն, 40, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում