Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրում մրցեցին «Գանձասարն» ու «Արարատ Երևանը»: Հյուրերը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարան:
Խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց վրացի կիսապաշտպան Դավիթ Խուրսիձեն:
5-րդ տուրից հետո «Արարատը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը» 3 միավորով 8-րդն է:
Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ, 5-րդ տուր
«Գանձասար Կապան» - «Արարատ Երևան»՝ 0:1
Դավիթ Խուրսիձե, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում