09:10  ,  29 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Դյուդելանժ» - «Արարատ – Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» դեմ։

Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Լյուքսեմբուրգի չեմպիոնին, որի հաղթանակի հավանականությունն ունի 2․30 գործակից։

«Արարատ-Արմենիայի» հաղթանակը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝  3.40 գործակցով։

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել «Դյուդելանժի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում