Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արդյունքները։ Առաջատար տասնյակից չորս թենիսիստներ արդեն առաջին շրջանում դուրս են մնացել պայքարից։ Պարտություն էր կրել նաեւ ռուսաստանցի Կարեն Խաչանովը։
«Սա թենիս է, յուրաքանչյուր մրցակցին պետք է հարգել։ Իհարկե, Կարեն Խաչանովի պարտությունն անակնկալ էր։
Ցիցիպասը շատ ծանր հանդիպում ունեցավ առաջին շրջանում։ Տիմը վատ էր զգում արդեն 10 օր։ Բաուտիստա-Ագուտի պարտությունը եւս անսպասելի էր»,- Նադալի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Առաջին շրջանու Ռաֆայել Նադալը մրցեց ավստրալացի Ջոն Միլմանի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:2, 6:2։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Թանասի Կոկինակիսը։
Խաչանովը 6:4, 5:7, 5:7, 6:4, 3:6 հաշվով պարտություն կրեց կանադացի Վաշեկ Պոսպիշիլից։
ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 8-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում