09:03  ,  28 օգոստոսի, 2019

US Open․ Նադալը մեկնարկեց հաղթանակով, Խաչանովը՝ պարտությունով

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց ավստրալացի Ջոն Միլմանի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 2 ժամ 7 րոպե։ Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Թանասի Կոկինակիսը։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ երկրորդ շրջան։ Հայ մարզիկի մրցակիցը կանադացի Վաշեկ Պոսպիշիլն էր։ Խաչանովը պարտություն կրեց 6:4, 5:7, 5:7, 6:4, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 50 րոպե։ Պոսպիշիլը երկրորդ շրջանում կխաղա ամերիկացի Տենիս Սանդգրենի հետ։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ