Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ գոհ է թիմի հարձակվող Միշի Բատշուայի մարզավիճակից:
«Բատշուայը մարզումների ընթացքում փորձում է ապացուցել, որ պատրաստ է պայքարել խաղադաշտ դուրս գալու համար: Բատշուայը պետք է «Չելսիին» և նա չի հեռանա ակումբից: Մեզ ծանր մրցաշրջան է սպասվում»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից: 2018 թվականից Բատշուայը վարձակալությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», «Վալենսիայում» և «Քրիսթալ Փալասում»:
Միշի Բատշուայը 2015 թվականից հանդես է գալիս նաև Բելգիայի ազգային հավաքականի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում