21:42  +04,  23 օգոստոսի, 2019

Պոչետինո. «Տոտենհեմը» պայքարելու է գավաթների համար

Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմի հավակնությունների մասին:

«Նախորդ մրցաշրջանը հաջողված եմ համարում «Տոտենհեմի» համար: Այս մրցաշրջանում պետք է կարողանանք կայուն խաղ ցուցադրել, որպեսզի պայքարենք գավաթների համար:

Պետք է աշխատենք, որպեսզի շտկենք մեր խաղում առկա թերությունները: Կազմում ունենք նորեկներ, որոնք հնարավորինս շուտ պետք է ընտելանան «Տոտենհեմի» խաղին»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է 47-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» դարձավ Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն, իսկ Անգլիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ