Անցած մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալից» հեռացած Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Շտեֆան Լիխտշտայները համալրել է «Աուգսբուրգը», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա պայմանագիր։
Անցած մրցաշրջանում Լիխտշտայները «Արսենալում» մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ։
Լիխտշտայները 2011-2018 թվականներին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում