12:07  ,  28 օգոստոսի, 2012

Մխիթարյանը կհանդիպի «Շախտյորի» երկրպագուների հետ եւ կստանա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն օգոստոսի 30-ին «Դոնբաս Արենայում» կհանդիպի Ուկրաինայի չեմպիոնի երկրպագուների հետ:

Սեպտեմբերի 2-ին կայանալիք Կիեւի «Դինամոյի» դեմ հանդիպումից առաջ Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն (7 խաղ, 11 գոլ) կպատասխանի լրագրողների հարցերին:

Fan Café-ում կայանալիք հանդիպման ժամանակ 23-ամյա Մխիթարյանը կստանա «Շախտյորի»՝ օգոստսոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում