15:13  ,  16 օգոստոսի, 2019

«Լիվերպուլի» երկրորդ դարպասապահը ևս վնասվածք է ստացել

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը կարող է չմասնակցել Անգլիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղին: 

The Times-ի հաղորդմամբ՝ Ադրիանը վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» հետ խաղից հետո, երբ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները նշում էին Սուպերգավաթի  նվաճումը:

Անգլիայի առաջնության առաջին տուրում վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը:

Նշվում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Լիվերպուլի» դարպասը կպաշտպանի 35-ամյա Էնդի Լոներգանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում