12:04  ,  15 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիային» Բագրատաշենի մաքսատանը աղուհացով են դիմավորել

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները վերադառնում են Երեւան, հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Բագրատաշենի մաքսակետում «Արարատ-Արմենիայի» պատվիրակությանը դիմավորել են աղուհացով: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում