21:50  +04,  14 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ չորրորդ փուլ (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:

Թբիլիսիում տեղի ունեցած պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» «Սաբուրթալոյին» հաղթեց ընդհանուր՝ 3:2 հաշվով:

10-րդ րոպեին հոլանդացի Ֆուրջել Նարսինգի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, իսկ 67-րդ րոպեին հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը 11 մետրանոց հարվածից խփեց «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը:

«Արարատ-Արմենիան» որակավորման վերջին՝ չորրորդ փուլում օգոստոսի 22-ին և 29-ին կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2 (առաջին խաղ՝2։1)

Անտոն Կոբյալկո, 10, Պետրոս Ավետիսյան, 67 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ