23:14  ,  11 օգոստոսի, 2019

Մարկոս Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ակտոբեի» մեկնարկային կազմում մասնակցել է Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի տնային հանդիպմանը «Աստանայի» դեմ։

Պիզելին եղել է ավագի թեւկապով եւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ երկրորդ խաղում անընդմեջ։

3։2 հաշվով հաղթանակ է տարել «Աստանան», որը 44 միավորով երկրորդ տեղում է։ «Ակտոբեն» ունի ընդամենը 4 միավոր եւ վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում