Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Երեւանի «Արարատ-Արմենիան», որը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղի պատճառով բաց է թողել առաջին տուրը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ հասավ կամային հաղթանակի՝ 3։1։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում աչքի ընկավ Դավիթ Մինասյանը։
Վերջնամասում դաշտի տերերը կարողացան երեք գոլ խփել։ 73-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, 84-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը մեծացրեց նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, իսկ 89-րդ րոպեին Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոնը հաշիվը դարձրեց 3։1։
«Արարատ-Արմենիան» 3 միավորով երրորդն է։
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 3։1 (տեսանյութ)
Պետրոս Ավետիսյան, 73, 11մ, Օգանա 84, Մաիլսոն, 89 - Դավիթ Մինասյան, 45+1
Հեռացում՝ Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապանին»), 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում