Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գյունդողանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել ակումբի հետ: Ինձ դուր է գալիս խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, և ես ցանկանում եմ դեռ երկար տարիներ անցկացնել այստեղ»,- ասել է Գյունդողանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականը ներկայացնող Գյունդողանը «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականին: Անգլիայի չեմպիոնի կազմում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 114 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ:
— Manchester City (@ManCity) August 9, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում