Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) անգլիական «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հանդիպեց լրագրողների հետ:
«Լավ հանդես եկանք: Աստիճանաբար մտանք խաղի մեջ և կարողացանք իրացնել մեր գոլային հնարավորությունները: Բոլոր գոլերը գեղեցիկ գրոհների արդյունք էին: Սակայն, դժգոհ եմ որոշ դրվագներից:
Մենք նորեկներ ունենք, որոնք մեզ մեծ օգուտ կտան: Սակայն, նրանց ժամանակ է պետք: Պատրիկ Կուտրոնեն միացել է մեր մեծ ընտանիքին:
«Փյունիկը» շատ լավ տպավորություն թողեց խաղի մեկնարկում և դժվարություններ ստեղծեց մեզ համար, սակայն աստիճանաբար կարողացանք ավելի լավ վերահսկել գնդակը և ազատ տարածություններ գտնել: «Փյունիկը» լավ թիմ ունի: Էրիկ Վարդանյանը բացակայո՞ւմ է ր: Ավելի լավ մեզ համար»,- նշեց պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում դուբլ ձևակերպեց Ռաուլ Խիմենեսը, մեկական գոլ խփեցին Մեթ Դոհերթին և Ռուբեն Նևեսը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Անգլիայում:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում