14:42  ,  7 օգոստոսի, 2019

Չաբի Աուզմենդին համալրել է «Լոռին»

«Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 եւ երրորդ թիմերում, նաեւ տեղի «Բեասային» եւ «Կալահորրա» ակումբներում։

Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում