«Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 եւ երրորդ թիմերում, նաեւ տեղի «Բեասային» եւ «Կալահորրա» ակումբներում։
Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում