Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը խոսել է կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած ամիսների մասին: Գանայի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստը ափսոսանք չի հայտնել, որ հանդես է եկել Իսպանիայի չեմպիոնի կազմում:
«Չնայած, որ շատ քիչ խաղաժամանակ եմ ստացել, չեմ ափսոսում, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Կարող եմ հպարտորեն ասել, որ խաղացել եմ «Կամպ Նոու» ստադիոնում:
«Բարսելոնայում» խաղացել ու մարզվել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: Վստահ եմ, որ շատ խաղաժամանակ ստանալու դեպքում ամեն ինչ այլ կլիներ»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է 32-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Բոատենգն Իսպանիայի չեմպիոնի կազմում վարձավճարով հանդես է եկել 2018/2019 մրցաշրջանի երկրորդ հատվածում: Կատալոնական թիմում ֆուտբոլիստը մասնակցել է 3 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում