22:47  ,  6 օգոստոսի, 2019

Բրազիլացի Դանիլո Լուիս դա Սիլվան միացել «Յուվենտուսին» (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի պաշտպան Դանիլո Լուիս դա Սիլվան ժամանել է Թուրինի «Յուվենտուս»։

28-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի եւ պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոնի հետ։

«Յուվենտուսից» «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի 25-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։ «Յուվենտուսն» այս գործարքով կստանա նաեւ 28 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Դանիլոն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում