Անգլիայի չեմպիոն և գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի մեկնարկելիք մրցաշրջանում սպասվող պայքարի մասին:
«Մագուայրի հետ «Մանչեսթեր Յունայթեդն», անկասկած, պայքարելու է չեմպիոնության համար: Կարծում եմ, որ չեմպիոն դառնալու նպատակ ունեն նաև «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»: Թեժ պայքար է սպասվում»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հաղթանակի հասավ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ և նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում