Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի նորեկ Հարի Մագուայրի մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մագուայերն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք իրականացնել այս տեղափոխությունը: Հարին իսկական պրոֆեսիոնալ է, և ես ցանկանում եմ ողջունել նրան «Մանչեսթեր Յունայթեդում»»,- ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայրի տեղափոխության դիմաց «Լեսթերին» վճարել է 87 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում