19:11  ,  4 օգոստոսի, 2019

«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղի տոմսերը՝ 500-2000 դրամ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Խաղի տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 5-ից, ժամը 12:00-ից 20:00-ն «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ), նաև Golds Gym մարզասրահների ցանցի Կոմիտաս և Ամիրյան մասնաճյուղերից:

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ։

Արևմտյան տրիբունա` 2000 դրամ:

Օգոստոսի 8-ին նշանակված հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով