Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
Խաղի տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 5-ից, ժամը 12:00-ից 20:00-ն «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ), նաև Golds Gym մարզասրահների ցանցի Կոմիտաս և Ամիրյան մասնաճյուղերից:
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ։
Արևմտյան տրիբունա` 2000 դրամ:
Օգոստոսի 8-ին նշանակված հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում