Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի առաջնության մեկնարկից առաջ խոսել է մրցաշարի ֆավորիտների մասին:
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» բացահայտ ֆավորիտ է Անգլիայի առաջնությունում: Նրանք երկրորդ տարին անընդմեջ դարձան Անգլիայի չեմպիոն, սակայն «Լիվերպուլը» պետք է ապացուցի, որ նախորդ մրցաշրջանում հավաքած 97 միավորն ամենևին էլ պատահականության արդյունք չէր»,- Կլոպի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» Անգլիայի առաջնությունում չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Սիթիից» հետ մնաց 1 միավորով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում