00:21  ,  2 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Ալաշկերտը» հաղթեց «Ստյաուային», բայց լքեց պայքարը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Բուխարեստի «Ստյաուային» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին։

27-րդ րոպեից «Ստյաուան» հանդես եկավ 10 ֆուտբոլիստներով։ Սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար հեռացվեց ռումինացի պաշտպան Միհայ Բալաշան։ Մարմենտինին 11 մետրանոցից չվրիպեց։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին էլ «Ալաշկերտի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան եւս մեկ գոլ խփել, իսկ դրանից չորս րոպե անց ձեռքով մրցակցի դեմքին հարվածելու համար հեռացվեց Մարմենտինին։

Առաջին խաղում ռումինական թիմը Երեւանում հաղթել էր 3։0 հաշվով, ինչի շնորհիվ էլ շարունակում է պայքարը։

Երրորդ փուլում «Ստյաուայի» մրցակիցը կլինի չեխական «Մլադա Բոլեսլավին», որը պայքարից դուրս թողեց ղազախական «Օրդաբասիին»՝ 1։1, 3։2։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ստյաուա» - «Ալաշկերտ»՝ 2։3 (առաջին խաղ՝ 3։0)

Ֆլորին Տենասե, 10, 11մ, Ֆլորինել Կոման, 59 - Գուստավո Մարմենտինի, 24, 28,11մ, Տիագո Գալվաո, 45

Հեռացումներ՝ Միխայ Բելաշա, 27 – Գուստավո Մարմենտինի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս