Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» մարզում է անցկացրել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը պատրաստվում է «Ստյաուայի» դեմ պատասխան հանդիպմանը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։
«Ստյաուա» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին «Մարին Անաստասովիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Առաջին խաղում ռումինական թիմը հաղթել է 3։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում