21:17  ,  24 հուլիսի, 2019

«Գանձասար-Կապանը» պարտվել է «Օլիմպիակոսին»

Բուլղարիայում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» չորրորդ ստուգողական խաղում մրցել է Կիպրոսի «Օլիմպիակոսի» հետ։

Երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ Նիկոսիան ներկայացնող թիմը հաղթել է 2։0 հաշվով։

«Գանձասար-Կապան»

Գևորգ Կասպարով (Գրիգոր Մելիքսեթյան, 45), Վասպուրակ Մինասյան (Դավիթ Տերտերյան, 57), Գևորգ Նռանյան (Վարդան Արզոյան, 67), Գագիկ Մաղաքյան (Ալեքսանդր Հովհաննիսյան, 57), Արման Հովհաննիսյան (Հակոբ Համբարձումյան, 67), Ուբեյմար (Համլետ Ասոյան, 65), Արթուր Գրիգորյան (Նարեկ Ասլանյան, 70), Գևորգ Օհանյան (Աշոտ Ադամյան, 60), Շուլա (Դավիթ Մինասյան), Էմիլ Եղիազարյան (Գեղամ Թումբարյան, 70), փորձարկվող ֆուտբոլիստ (Անդրանիկ Քոչարյան, 60)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում