14:12  ,  24 հուլիսի, 2019

Տոկիոյի Խաղերի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ներկայացվեցին օլիմպիական մեդալները

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Խաղերի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ներկայացրել է օլիմպիական մեդալները, որոնք պատրաստված են վերամշակված սմարթֆոններից, նոթբուքերից եւ պլանշետներից։ Ամեն մեդալի քաշը 550 գրամ է։

2020թ․ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Տոկիոն օլիմպիական մայրաքաղաք է ընտրվել 2013-ին Մադրիդի եւ Ստամբուլի հետ պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում