11:38  ,  24 հուլիսի, 2019

Զիդան․ Բեյլը լավ խաղաց, բայց ոչինչ չի փոխվել

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի խաղը Լոնդոնի «Արսենալի» դեմ հադիպման (2։2, 11մ՝ 3։2) ժամանակ։

«Նա լավ խաղ անցկացրեց, ես ուրախ եմ նրա համար։ Նա մեր թիմում է, եւ մենք կշարունակենք աշխատել։ Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա հետո։ Այսօր նա ցանկանում էր խաղալ, իսկ նախորդ խաղի ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր։

Ես չեմ զրուցել նրա հետ։ Նա նորմալ մարզվել է, բայց ոչինչ չի փոխվել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Զիդանը հայտարարել էր, որ Բեյլը պետք է տեղափոխվի այլ ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում