22:05  +04,  23 հուլիսի, 2019

Յանա Եգորյանը Ռուսաստանի թիմի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն

Թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնության թիմային չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցիները 45։40 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին։

Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձան Յանա Եգրոյանը, Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան եւ Օլգա Նիկիտինան։

1/8 եզրափակիչում Ռուսաստանի թիմը հաղթել էր Ադրբեջանին (45:38), քառորդ եզրափակիչում՝ Չինաստանին (45:28), կիսաեզրափակիչում՝ Իտալիային (45:37)։

Յանա Եգորյանը 2016թ․ Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ