12:48  +04,  23 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Նեյմարին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Յուվենտուսը» պատրաստ է գումարից բացի գործարքում ներառել ֆրանսիացի Բլեզ Մատյուիդիի եւ արգենտինացի Պաուլո Դիբալայի տրանսֆերը ՊՍԺ։

Նեյմարին վերադարձնելու ցանկություն ունի «Բարսելոնան», որը նույնպես ՊՍԺ-ի գումարից բացի առաջարկել է երկու խաղացողների։

27-ամյա Նեյմարն անցած մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն Նեյմարի համար 2017 թվականին վճարել է 222 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ