Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում մակեդոնական «Շկուպիին» 2։1 հաշվով հաղթելուց եւ երկրորդ փուլ դուրս գալուց հետո հաջողությունը նշել է հանդերձարանում։ Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկար ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի հանդերձարանից։
Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Շկուպի» (Մակեդոնիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1։2 (առաջին խաղ՝ 3։3)
Մարին Յուրինա, 82 - Արտակ Եդիգարյան, 7, Արթուր Միրանյան, 31
Հեռացում՝ Սերժիո Անտոնիո Դա Լուիզ («Շկուպի»), 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում